Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալաշկերտին» և ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Նշենք՝ 74-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղացել է 10 ֆուտբոլիստով, երբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ռումյան Հովսեփյանը կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից:
«Շիրակը» 8 խաղից հետո 7 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում, իսկ «Ալաշկերտը» 7 հանդիպում է անցկացրել և 6 միավորով 8-րդ տեղում է: