Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հանդիպումն ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 3։1։
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ով այդ խաղում աչքի է ընկել գոլային փոխանցումով, պատմել է, որ իր ադապտացումն ակումբում շատ լավ է անցնում:
«Ամեն անգամ ավելի ու ավելի լավ եմ զգում ինձ, խաղից խաղ ավելի եմ առաջադիմում։ Բոլորի հետ լավ շփում ունեմ, թիմի ներսում հիանալի մթնոլորտ է։ Ամեն ինչ լավ է դասավորվում։ Աստված տա, որ ամեն ինչ այսպես շարունակվի։ Ուրախ եմ, որ աչքի ընկա արդյունավետ գործողությամբ և օգնեցի թիմին հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Դժվարությամբ վաստակած երեք միավոր էր», — Սևիկյանի խոսքերը հաղորդում է «Матч ТВ»-ի թղթակիցը:
«Լոկոմոտիվը» 9 տուրից հետո վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։
🎥 Լոկոմոտիվը հաղթեց արտագնա խաղում․ Սևիկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ