«Գալաթասարայը» սոցիալական ցանցերում ծաղրել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝ Ստամբուլյան դերբիում տարած հաղթանակից հետո:
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Թուրքիայի առաջնության 6-րդ տուրում «Գալաթասարայը» 1:0 հաշվով հաղթել է «Ֆեներբահչեին»:
Հանդիպումից հետո «Գալաթասարայի» սոցիալական ցանցերում հրապարակվել է գրքի շապիկ, որի վրա պատկերված է պորտուգալացի մասնագետը։ Գրքի անունը՝ «Լացողը», ծաղրում է Մոուրինյոյի «Հատուկը» մականունը։
«Նա իսկապես վարպետ է լացի մեջ։ Հեղինակին հաջողվել է հմտորեն միացնել իր իրականության ընկալումը երևակայական աշխարհի հետ», — գրված է շապիկի հակառակ կողմում: