Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ֆուտբոլային օրացույցում գերխաղային օր է։ Ներկայացնում ենք օրվա կարևորագույն հանդիպումները, որոնք չարժե բաց թողնել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում խորհուրդ ենք տալիս դիտել «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև կայանալիք հանդիպումը։ «Քաղաքաբնակները», որոնք իրենց ակտիվում ունեն 12 միավոր, հաղթանակի դեպքում կրկին կգլխավորեն մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» կփորձի խառնել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի խաղաքարտերը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
17։00 «Բրայթոն» — «Նոթինգեմ»
19։30 «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ»
Իսպանիայի առաջնությունում «կապտանռնագույնների» երկրպագուների համար կառանձնացնենք «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումը։ Լա Լիգայում 5 անընդմեջ հաղթանակից հետո «Բարսելոնան» այսօր ուժերը կչափի «դեղին սուզանավի» հետ և կփորձի պահպանել 1-ին տեղը մրցաշարային աղյուսակում։
Լա Լիգա, 6-րդ տուր
16։00 «Խետաֆե» — «Լեգանես»
18։15 «Ատլետիկ Բիլբաո» — «Սելտա»
20։30 «Վիլյառեալ» — «Բարսելոնա»
23։00 «Ռայո Վալեկանո» — «Ատլետիկո Մադրիդ»
Ա Սերիայում միանշանակ բոլորս սպասելու ենք «Ինտեր» — «Միլան» դիմակայությանը։ 6-րդ տեղում գտնվող «Ինտերն» ունի 8, իսկ 10-րդ տեղը զբաղեցնող «Միլանը»՝ 5 միավոր։ Կտեսնե՞նք արդյոք Հենրիխ Մխիթարյանին «ներաձուրիների» մեկնարկային կազմում, թե ոչ։ Ինչևէ, հանդիպմանը հաշված ժամեր են մնացել։
Ա Սերիա, 5-րդ տուր
14։30 «Ֆիորենտինա» — «Լացիո»
17։00 «Մոնցա» — «Բոլոնիա»
20։00 «Ռոմա» — «Ուդինեզե»
22։45 «Ինտեր» — «Միլան»
Լիգա 1, 5-րդ տուր
17։00 «Մոնակո» — «Հավր»
19։00 «Մոնպելյե» — «Օսեր»
«Բրեստ» — «Թուլուզ»
«Անժե» — «Նանտ»
22։45 «Լիոն» — «Մարսել»
Բունդեսլիգա, 4-րդ տուր
17։30 «Բայեր» — «Վոլֆսբուրգ»
19։30 «Շտուտգարտ» — «Բորուսիա Դորտմունդ»
21։30 «Սանկտ Պաուլի» — «Լայպցիգ»