«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի «Ակրոնի» դեմ խաղում (5:2) երկու գոլ է խփել:
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, հայ ֆուտբոլիստը դարձել է «Կրասնոդարի» պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է երկրորդ խաղն անընդմեջ դառնալ դուբլի հեղինակ: Նմանատիպ ցուցանիշ առաջին անգամ գրանցել է Ֆյոդոր Սմոլովը:
24-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: