Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Քարիմ Ադեյեմին, ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեխնիկական զեկույցի, ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2023/24թթ. մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստը:
Մրցաշարի եզրափակչում, որտեղ «Բորուսիան» 0:2 հաշվով զիջել է Մադրիդի «Ռեալին», 22-ամյա Ադեյեմին արձանագրել է 37.8 կմ/ժ առավելագույն արագություն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը (37.2 կմ/ժ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է փարիզյան ակումբի արդեն նախկին հարձակվող Կիլիան Մբապեն, ով այժմ հանդես է գալիս «Ռեալի» կազմում (36.1 կմ/ժ):
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին ճանաչել էր նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ Կիլիան Մբապեին՝ լավագույն ռմբարկու: