Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կիսվել է իր հույզերով Չեմպիոնների լիգայում իր նորամուտից հետո։
«Ես վճարել եմ 30 նաիրա (նիգերական արժույթ) Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպում դիտելու համար, և այժմ խաղում եմ այս մրցաշարում։ Շատ հպարտ եմ այս ամենի համար»,- Բոնիֆեյսի խոսքերն է մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ երեկ «Դեղագործները» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեցին Ռոտերդամի «Ֆեյենորդին»։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։