«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Մոնակոյի» դեմ խաղում (2։1) պատմական հակառեկորդ է գրանցել։
23-ամյա խաղացողը հանդիպման 10-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից, որը ամենաարագն է կատալոնական ակումբի պատմության մեջ` Չեմպիոնների լիգայի խաղարկություններում։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Մոնակոն» կհանդիպի Զագրեբի «Դինամոյին», «Բարսելոնան» իր հերթին տանը կնդունի «Յանգ Բոյսին»։