«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում (1:2) կարմիր քարտի ազդեցության ասին։ 10-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան։
«Այո, կարմիր քարտից հետո խաղն ամբողջությամբ և արագ փոխվեց: Մենք փորձում էինք կոմպակտ մնալ, բայց դա հեշտ չէր: Նրանք մեծ ուժեր կենտրոնացրին մեր դարպասի ուղղությամբ և ցույց տվեցին մեծ արագություն։ Այն ամբողջովին փոխեց մեր հայացքն ու խաղային ծրագիրը: Այդպես էլ է լինում, պետք է հաշտվել դրա հետ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում «Կապտանռնագույնները» կհանդիպեն «Յանգ Բոյսին»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 23։00-ին։