Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի շրջանակում «Մոնակոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց Լիգա 1-ը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Մագնես Ակիլուշն ու Ջորջ Իլեկինենան, իսկ հյուրերի կազմում՝ Լամին Յամալը։
Նշենք, որ հանդիպման 10-րդ րոպեից կատալոնացիները խաղում էին 10 հոգով՝ Էրիկ Գարսիայի հեռացումից հետո։
ՉԼ-ի ընդհանուր փուլի երկրորդ տուրում «Մոնակոն» կհյուրընկալվի Զագրեբի «Դինամոյին», իսկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Յանգ Բոյսին»։