Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Լայպցիգին»։
Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման 4-րդ րոպեին Բենջամին Շեշկոյի խփած գոլին մադրիդցիները պատասխանեցեին Անտուան Գրիզմանի գոլով։ Խաղավերջում մադրիդյան թիմին հաղթանակ պարգևեց Խիմենեսը։
Զուգահեռաբար ընթացող խաղում ՉԼ-ում իր նորամուտը նշող «Բրեստը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց ավստրիական «Շտուրմին»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Մագնետին ու Սիման, իսկ հյուրերի կազմում՝ Ֆերնանդեսը։