Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում «Բայերը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ֆեյենորդի» նկատմամբ՝ 4-0։
Գոլերի հեղինակներ դարձան Ֆլորիան Վիրցը (դուբլ), Ալեքս Գրիմալդոն և Տիմոն Վելենրոյթերը (ինքնագոլ): Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Հաջորդ խաղում «Ֆեյենորդը» արտագնա խաղում հոկտեմբերի 2-ին կխաղա «Ժիրոնայի» հետ, իսկ Լևերկուզենի «Բայերը» նախօրեին կընդունի «Միլանին»։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բենֆիկան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»։