«Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին արդեն զղջում է, որ ամռանը հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Սուբիմենդին ցանկանում է հունվարին նորից առաջարկ ստանալ «Լիվերպուլից»: Սակայն այժմ ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափն ավելացել է այն բանից հետո, երբ նա երկարաձգել է պայմանագրի ժամկետը։
Հիշեցնենք, որ ամռանը «Լիվերպուլը» պատրաստ էր «Ռեալ Սոսյեդադին» վճարել 60 միլիոն եվրո 25-ամյա խաղացողի համար։ Ինքը՝ Սուբիմենդին, լրջորեն մտածել է տրանսֆերի մասին, սակայն վերջին պահին որոշել է մնալ իր ներկայիս ակումբում և նոր պայմանագիր կնքել։