«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Ինտերի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (0:0)։
««Ինտերը» հիանալի թիմ է, նրանք հիանալի են խաղում հակագրոհների ժամանակ և հիանալի պաշտպանվում են: Ինձ ամեն ինչ դուր եկավ մեր թիմում, քանի որ գիտեմ, թե ինչպիսի թիմի ենք հանդիպել: «Ինտերը» պատահական չդարձավ Իտալիայի չեմպիոն։ Մենք ավելի լավ խաղացինք, քան 2023 թվականին Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ ստեղծելով չորս կամ հինգ գոլային պահ։ Այս մակարդակում անհնար է ավելին ակնկալել նման թիմերի դեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Դանիելե Մարին։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Հայաստանի ազգային հավքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի «Սլովանին»։