Միլանի «Ինտերի» գլխաբոր մարզիչ Սիմոնե ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի» դեմ արտագնա ոչ-ոքին (0:0):
Ես գովաբանել եմ իմ խաղացողներին, նրանք հիանալի էին: Ես հենց այդպիսի խաղ էի ակնկալում նրանցից։ Բոլորդ գիտեք, թե որքան ահեղ է «Սիթին»: Բայց մենք հնարավորություններ կարողացանք ստեղծել, բայց մի դեպքում դարպասապահն օգնեց մրցակցին, մյուս դեպքում իմ խաղացողները սխալվեցին։ Բայց, որպես թիմ, մենք փայլուն աշխատեցինք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 66-րդ րոպեին՝ փոխարինելով Պիոտր Զելինսկիին։