«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է Միլանի «Ինտերի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի հանդիպման (0:0) ընդմիջմանը բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինումը։
«Քևինը վնասվածք է ստացել: Հինգշաբթի օրը ես ճշգրիտ տեղեկություն կունենամ նրա վիճակի մասին։ Նա կխաղա՞ «Արսենալի» դեմ: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Քաղաքայինները» կհանդիպեն «Սլովանին», իսկ «Ներաձուրիները» «Ցրվենա Զվեզդային»։