ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ժիրոնային» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի խաղում՝ 1-0։
90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նունո Մենդեսը։ Հոկտեմբերի 1-ին ՊՍԺ-ն արտագնա խաղում կխաղա «Արսենալի» հետ, հոկտեմբերի 2-ին «Ժիրոնան» կընդունի «Ֆեյենորդին»:
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում «Բորուսիան» հաղթել է «Բրյուգեին»՝ 3-0։
Հիմնական ժամանակում դորտմունդցիների կազմում երկու գոլ խփեց Ջեյմի Բայնո-Գիտենսը, ով աչքի ընկավ 76-րդ և 86-րդ րոպեներին։ 90+5-րդ րոպեին Սերու Գուիրասին իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց ջախջախիչ։