Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում այսօր կայացավ «Սելթիկ»-«Սլովան» հանդիպումը։
Հանդիպումն ավարատվեց տանտերերի հաղթանակով՝ 5-1 հաշվով։
Գլազգոն ներկայացնող թիմի կազմում աչքի ընկան Սքալսը, Ֆուրուհաշին, Էնգելսը, Մաեդան և Իդան, իսկ Սլովակիայի չեմպիոնի կազմում՝ Վիմերը։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից մասնակցեց Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինվելով 77-րդ րոպեին։