Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում այսօր կայացավ «Սպարտա»-«Զալցբուրգ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց չեխական թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Կաիրինենը, Օլատունջին և Լակին։
Զուգահեռաբար ընթացող խաղում իտալական «Բոլոնիան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ուկրաինական «Շախտյորի» հետ։ Այս խաղում գարնցվեց առաջին ոչ-ոքին ՉԼ-ի նոր մրցաշրջանում։