«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում ամենաշատ հանդիպումների քանակով ռեկորդակիրն է։
Սեպտեմբերի 17-ին Մյուլերը մրցաշարի ընդհանուր փուլի 1-ին տուրում մասնակցեց Զագրեբի «Դինամոյի» հետ (9:2) խաղին:
Այս հանդիպումը 35-ամյա ֆուտբոլիստի համար Չեմպիոնների լիգայի 152-րդ հանդիպումն էր «Բավարիայի» կազմում։ Մյուլերը գերազանցեց Չավիի ռեկորդը, ով այս մրցաշարում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 151 խաղ։
«Բավարիան» 3 միավորով առաջին տեղում է Չեմպիոնների լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղում՝ հոկտեմբերի 2-ին, գերմանական թիմը կխաղա «Աստոն Վիլայի» հետ։