«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում իր թիմի հաղթանակի մասին, որտեղ մյունխենյան ակումբը 9:2 հաշվով ջախջախեց Զագրեբի «Դինամոյին»։
«Սա տպավորիչ 90 րոպե էր։ Թիմը խաղից իրական հաճույք ստացավ, և մեր երկրպագուները նույնպես կիսեցին այդ ապրումը։ Մենք սեփական հարկի տակ բացառիկ երեկո ունեցանք Չեմպիոնների լիգայում: Ես անկեղծորեն ուրախ եմ տղաների համար։
Դեռ վաղ է եզրակացություններ անել մեր առաջընթացի վերաբերյալ։ Մենք շարժվում ենք խաղից խաղ։ Ամբողջովին անկեղծ եմ՝ ինձ այս հաղթանակը մեծ հաճույք է պատճառում, բայց սեպտեմբերին գավաթներ չեն նվաճվում։ Մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, և ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգանալ։ Թիմին աջակցելն իմ հիմնական խնդիրն է»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: