«Ռեալի» հարձակվող Էնդրիկը դարձել է «սերուցքայինների» ամենաերիտասարդ գոլի հեղինակը Չեմպիոնների լիգայում:
Բրազիլացի ֆուտբոլիստն աչքի է ընկել մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի «Շտուտգարտի» դեմ խաղում՝ գոլ խփելով 18 տարեկան և 58 օրականում:
Նախորդ նվաճումը պատկանում էր իսպանացի հարձակվող Ռաուլին, ով 1995 թ. հոկտեմբերին հեթ-տրիկ էր ձևակերպել «Ֆերենցվարոշի» դեմ խաղում (18 տարեկան և 113 օրական):
Էնդրիկը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2024 թ. ամռանը «Պալմեյրասից»՝ 47,5 միլիոն եվրոյի դիմաց: