«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք նա վերանայել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ կայացած եզրափակիչ հանդիպումը, որտեղ իր գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել:
«Այո, սակայն ես վերանայել եմ այն առաջին անգամ միայն երեկ»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը:
2023 թվականի հունիսի 10-ին կայացած ՉԼ-ի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփել էր իսպանացի կիսապաշտպան Ռոդրին: