Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը պատասխանել է իր համար ոչ հարազատ դիրքում խաղալու մասին հարցին։
«Ես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչը կկարգադրի։ Պատրաստ եմ խաղալ նույնիսկ դարպասապահի դիրքում, եթե դա անհրաժեշտ լինի Անչելոտիին»,- Կարվախալի խոսքերն է մեջբերել Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Շտուտգարտի» դեմ տնային խաղում (3:1) իսպանացին գործում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։