Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի առաջին խաղում գերմանական «Շտուտգարտի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում, նա չարաչար սխալվում է: Ես անցկացրել եմ ավելի քան 200 խաղ այս մրցաշարում և չեմ հիշում ոչ մի հանդիպում, որտեղ հնարավոր կլիներ հաղթել առանց ջանքերի: Մենք հասկանում ենք, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը միշտ ուղեկցվում է դժվարություններով:
Մենք շարունակում ենք խաղի օպտիմալ ոճ փնտրել, և երբեմն դա մեզ մոտ ստացվում է: Չնայած անհաջող մեկնարկին, երբ թույլ տվեցինք բազմաթիվ երկար փոխանցումներ, իսկ մրցակիցը հաղթեց մենամարտերը, մենք կարողացանք վերցնել նախաձեռնությունը մեզ վրա և կարևոր գոլ խփել: Անսպասելի բաց թողած գոլից հետո մենք ուժ ունեցանք զոհաբերելու մեզ և հաղթելու:
Իմ առջև կա ընտրություն՝ կառուցել կոմբինացիոն ֆուտբոլ կամ խաղալ ավելի արագ: Բոլոր դժվարություններն ընկնում են մարզչի վրա: Առանց խաղի կառուցման մենք չէինք խփի առաջին գոլը: Կան պահեր, երբ անհրաժեշտ է վերահսկել գնդակը, բայց երբեմն ավելի լավ է արագ գրոհել՝ հատկապես, երբ մենք ունենք շատ արագ հարձակվողներ»,- մեջբերում է Անչելոտիի խոսքերը Marca-ն: