Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ հաղթելով Զագրեբի «Դինամոյին»:
Մյունխենցիները ինը գնդակ խփեցին մրցակցի դարպասը. դա ոչ մեկին չի հաջողվել Չեմպիոնների լիգայի գոյության ընթացքում (1992 թվականից):
Վերջին անգամ գերմանական ակումբն այդքան գոլ է խփել Չեմպիոնների գավաթի մրցաշարում 1972 թվականին՝ «Օմոնիայի» հետ խաղում (9-0):
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ «Բավարիայի» խաղը «Դինամոյի» հետ միայն երրորդն էր՝ 11+ գոլերով։ Ռեկորդը սահմանել են 2016 թվականին «Բորուսիան» ու «Լեգիան» (12 գոլ, 8-4), իսկ 2003 թվականին «Մոնակոն» 8-3 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»: