Այսօր Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Շտուտգարտին»:
Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն, Անտոնիո Ռուդիգերը և Էնդրիկը, հյուրերի կազմում՝ Դենիս Ունդավը։
Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «Լիլին» ու հաղթեց 2-0 հաշվով։
Պորտուգալական թիմի կազմում աչքի ընկան Դյոկերեշն ու Դեբաստը։