Այսօր Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Զագրեբի «Դինամոյին»:
Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների խոշոր՝ 9-2 հաշվով հաղթանակով։
Հարի Քեյնն այս խաղում պոկեր գրանցեց և 33 գոլով դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ անգլիացի ֆուտբոլիստը` գերազանցելով Ուեյն Ռունիի ցուցանիշը։ Այս խաղում դուբլ գրանցեց Օլիսեն, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրուն, Լերոյ Սանեն ու Լեոն Գորեցկան։
Հյուրերի կազմում գոլերը խփեցին Պետկովիչն ու Օգիվարան։