Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Քենան Յըլդըզը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի ՊՍՎ-ի դեմ խաղում խփել է առաջին գոլը։
Ֆուտբոլիստը գոլը տոնել է թուրինյան ակումբի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոյի ոճով՝ ձեռքերը տարածելով կողք և հանելով լեզուն։
Ըստ Opta-ի՝ Յըլդըզը դարձել է «Յուվենտուսի» ամենաերիտասարդ ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ գերազանցելով Դել Պիերոյի ռեկորդը: Ալեսանդրոն 20 տարեկան 308 օրական էր, երբ գոլ է խփել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ՉԼ խաղում, իսկ Յըլդըզը գոլ է խփել 19 տարեկան 136 օրականում։