Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ավագ որդու՝ Տիագոյի մասին։
«Տիագոն հիանալի է խաղում, նա սահուն տեղաշարժում է գնդակը: Ես հիմա նրա համար մարզչի պես եմ: Ես միշտ ասում եմ նրան, երբ փոխանցի կամ դրիբլիգի դիմի: Ցանկանում եմ նրան տալ ողջ փորձս, քանի որ երազում եմ, որ նա ֆուտբոլիստ լինի: Նա այժմ խաղում է «Մայամիի ակադեմիայում», բայց նա ցանկանում է վերադառնալ Իսպանիա և միանալ «Բարսելոնայի» ակադեմիային, իսկ հետո խաղալ «Նոու ԿԱմպում»- Յամալի կողքին։ Ես նրան ասացի, որ երազանքներն իրականանում են, եթե դրանց համար շատ ես աշխատում»,- ասել է Մեսսին։
Նշենք, որ Տիագոն այժմ 11 տարեկան է և հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» մինչև 12 տարեկանների թիմում։