«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Պետրոս Ավետիսյանի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստը «Ալաշկերտում» կխաղա 23 համարի մարզաշապիկով:
Մերձմոսկովյան «Խիմկիից» երևանյան ակումբ տեղափոխված ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ (18/19, 19/20 թթ.) հռչակվել է Հայաստանի չեմպիոն, Պետրոսը նաև Հայաստանի սուպերգավաթակիր է, ինչպես նաև նվաճել է երկրի գավաթը «Արարատ-Արմենիա» (23/24 թ.) և «Բանանց» (15/16 թ.) ակումբների հետ:
Ավետիսյանն ավելի վաղ հանդես է եկել Երևանի «Փյունիկի», «Նոայի», ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։ Պետրոսը ֆուտբոլային ճանապարհը սկսել է նախկին «Բանանցի» (ներկայում՝ «Ուրարտու») հետ: