Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը խոստովանել է, որ գոհ է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում հայտնվելու փաստից:
Իսպանացին դարձել է Եվրոպայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Ոսկե գնդակի» հավակնորդ դառնալն արդեն նեծ հաջողություն է: Հրաշալի խաղային տարի եմ ունեցել: Ցանկանում եմ վայելել մրցանակաբաշխությունն ու այնտեղ կարդալ իմ անունը»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
«Ոսկե գնդակի» բաշխման արարողությունը կկայանա հոկտեմբերի 28-ին: