«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում թիմերի ներկայիս դիրքի մասին հարցին։
«Դա պետք է նրանց ցավ պատճառի՞, երբ ձեզ են տեսնում առաջին հորիզոնականում», – հարցրել են Յամալին՝ նկատի ունենալով «Ռեալին»:
«Այո, դա միանշանակ նրանց ցավ է պատճառում, քանի որ այժմ մենք ենք առաջատարը»,- իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ժպիտը դեմքին պատասխանել է 17-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 4 տուրերից հետո «Կապտանռնագույնները» տարել են նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։