Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Վեստ Արմենիան» 2 ձեռքբերում ունի:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ թիմի կազմը համալրել են նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Իդրիս Սուլեյման Իբրահիմը և հարձակվող Պասկալ Ուզոչուկվու Նվաբուեզեն:
18-ամյա Իդրիսը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել վարձավճարով՝ Չարենցավանի «Վանից», իսկ Նիգերիայի Պրեմիեր լիգայի Abia Warriors ակումբում հանդես եկած Պասկալը թիմ է տեղափոխվել GBS Academy-ից: