«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հաջորդ ամառ կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե ուրուգվայցին չերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը մինչև հունիս, ապա ակումբի ղեկավարությունը պատրաստ կլինի նրան վաճառել։
Հիշեցնենք, որ Արաուխոն դեռ չի պատասխանել «Բարսելոնայի» նոր պայմանագրի առաջարկին, որը արվել էր մի քանի ամիս առաջ։ Ուրուգվայցի պաշտպանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»։