«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան նշել է իր համար այս պահին լավագույն 3 երիտասարդ խաղացողներին։
Դրանում ներառված են եղել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը , «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին և «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական։
«Ջուդը հիանալի է խաղում: Պեդրին զարմանալի ֆուտբոլիստ է։ Կնշեի նաեւ Սակային «Արսենալից»»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նախորդ մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։