Չորս առաջատար եվրոպական ակումբներ հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» չի ցանկանում բաց թողնել Մուսիալային և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։