Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի կազմում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
26-ամյա պաշտպանը ավելի վաղ մկանային վնասվածք էր ստացել, որը նրան շարքից դուրս էր թողել մի քանի շաբաթով։ Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա՞ արդյոք բրազիլացին մասնակցել «Արքայական ակումբի» աջորդ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Միլիտաոն բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն գարնանը և հասցրեց քիչ թվով հանդիպումներ անցկացնել:
Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 5-րդ տուրում կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին», հանդիպումը կկայնանա սեպտեմբերի 14-ին, ժամը 23։00-ին։