Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» մամուլի շառայությունը ադրադարձ է կատարել թիմի կիսպաշտպան Գոռ Մանվելյանի Հայաստանի հավաքականի կազմում նորամուտին, ինչպես նաև ամփոփել է խաղացողի անցած ճանապարհը երևանյան թիմի կազմում։
«Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում ազգային հավաքականի կազմում 86-րդ րոպեին իր նորամուտը պաշտոնական խաղերում նշեց Գոռ Մանվելյանը։
23/24 մրցաշրջանում Գոռը «Նոա» տեղափոխվեց ֆրանսիական «Նանտից»։ 2023 թվականի նոյեմբերից Գոռը բաց է թողել ընդամենը մեկ խաղ՝ «Սլիմա Ուոնդերերսի» դեմ պատասխան հանդիպումը։ Հավաքելով փայլուն մարզավիճակ՝ Գոռը մեծ ներդրում ունեցավ մեր պատմական նվաճման մեջ. մեր թիմը հաղթահարեց եվրագավաթների որակավորման 4 փուլ և նվաճեց լիգայի փուլի ուղեգիր։
Շնորհավորում ենք Գոռին նորամուտի կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում հավաքականի կազմում»,- ասված է ակումբի տարածած հրապարակման մեջ
Նշենք, որ 22-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Նոայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։