Ֆրանսիական ՊՍժ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռոդրիգոն փարիզյան գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ տարվա համար։ Սպասվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին 2025 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն «Արքայական» ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: