Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից կարող էր հեռանալ դեռ 2 տարի առաջ՝ 2022 թվականին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողը հիասթափված է եղել փարիզյան ակումբի սպորտային նախագծից և ղեկավարության տված խոստումներից, ինչի պատճառով դեմ չի եղել կարիերան «Լիվերպուլում» շարունակելուն։
Նշվում է, որ մերսիսայդցիները այդ ժամանակ պատրաստ էին 200 միլիոն եվրո վճարել խաղացողի տրանսֆերի համար, սակայն փարիզցիների նախկին մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն արգելափակել է տրանսֆերը՝ պահանջելով երկու անգամ ավելի շատ գումար։
Ի վերջո 25-ամյա խաղացողը այս ամառ հեռացավ ֆրանսիական գրանդից և համալրեց Մադրիդի «Ռեալի» շարքերը, որի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։