«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ավարտում է վերականգնողական շրջանը ծանր վնասվածքից հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
20-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս էր եկել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» ակնկալում է, որ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ին կիսապաշտպանը կմարզվի ընդհանուր խմբի հետ։ Դեռ հայտնի չէ, թե երբ խաղացողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ, սակայն այդ պահը շատ հեռու չէ։
Գավին «Կապտանռնագույնների» կազմում անցկացրած 111 խաղում խփել է 7 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում: Իսպանացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: