Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի խաղարկությունում կայացել են երկրորդ տուրի վերջին հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականն արտագնա հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտվել 0։2 հաշվով։
Այսպիսով, խմբային աղյուսակը գլխավորել է Հյուսիսային Մակեդոնիան՝ 4 միավորով: Լատվիան և Հայաստանը 3 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում է Ֆարերյան կղզիների ընտրանին՝ 1 միավորով: