«Բարսելոնայի» արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսին ժամանակին կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին խոսել է արգենտինացի աստղի առաջին գործակալ Օրասիո Գաջիոլին։
«Ռեալը» հետաքրքրված էր, երբ Մեսսին երիտասարդ էր, նա 16 կամ 17 տարեկան էր : Բայց Լեոն երբեք չի ցանկացել հեռանալ «Բարսելոնայից»: «Արսենալը» նույնպես առաջին օրերին հետաքրքրություն էր ցուցաբերում Մեսսիի նկատմամբ, սակայն արձագանքը նույնն էր»,- Գաջիոլիի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը 2005-ից 2021 թվականները հանդես է եկել «Կապտանռնագույնների» կազմում Լեոն մասնակցել է 778 հանդիպման՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։