Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական գրանդը պատրաստ էր վաճառել կիսապաշտպանին, սակայն պոտենցիալ գնորդներին վախեցրել է հոլանդացու վնասվածքը:
Մյունխենյան թիմը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ, սակայն հարցը պաշտոնական բանակցությունների չի հասել։ Այս պահին Ֆրենկի դե Յոնգը շարունակում է ապաքինվել ապրիլին ստացած վնասվածքից։
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել 27-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը՝ աշխատավարձի կրճատմամբ, սակայն ֆուտբոլիստը չի շտապում համաձայնել։