Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի երկարաձգի պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ և կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է AS-ը։
25-ամյա ուկրաինացու պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, և կողմերը դեռևս չեն կարողացել պայմանավորվել դրա թարմացման վերաբերյալ։
Նշվում է, որ գործակալ Ժորժե Մենդեշի հետ համագործակցությունն ընկալվում է որպես ակումբից հեռանալու առաջին քայլ, քանի որ պորտուգալացու հարաբերությունները «Ռեալի» հետ լավագույնը չեն Լենի Յորոյի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը դեռ խաղադաշտ դուրս չի եկել «Ռեալի» կազմում պաշտոնական խաղերում։