Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն ասել է, թե որն է իր գլխավոր ֆուտբոլային երազանքը։
29-ամյա խաղացողը խոստովանել է, որ ամենամեծ ուրախությունն իրեն կպարգևի Չեմպիոնների լիգան «Ատլետիկոյի» կազմում հաղթելը։
««Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելն ինձ համար ավելի զգացմունքային կլիներ, քան Աշխարհի առաջնությունը Իսպանիայի հետ հաղթելը: Չնայած երկուսն էլ պարզապես անհավանական կլինեն»,- ասել է կիսապաշտպանը Telecinco-ին տված հարցազրույցում:
Լյորենտեն «Ատլետիկո» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2019 թվականի ամռանը։ Իսպանացին Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում մինչ այս անցկացրել է 206 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։