«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արգելափակել է կատալոնական ակումբի երեք խաղացողների տրանսֆերը: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկությոններով՝ այդ խաղացողներն են եղել Անսու Ֆատին և երկու կենտրոնական պաշտպաններ՝ Ինիգո Մարտինեսն ու Էրիկ Գարսիան։ Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնան» կարող էր բաժանվել բոլոր երեք խաղացողներից անցած ամառ, սակայն գերմանացի մասնագետը արգելափակել է գործարքները:
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը երեկ՝ սեպտեմբերի 9-ին պաշտոնապես ճանաչվեց Լա լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ։