Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում այսօր Բուդապեշտում հաղթեց Իսրայելի հավաքականին։
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Սպալետիի թիմի։
Իտալացիների կազմում աչքի ընկան Դավիդե Ֆրատեզին և Մոյզե Քինը․ վերջինս Իտալիայի հավաքականի կազմում առաջին անգամ աչքի ընկավ 2021 թվականից ի վեր։ Իսրայելի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Աբու Ֆանին։
Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի առաջատարն է 6 միավորով։ Իսրայելի հավաքակաը դեռ միավոր չի վաստակել։