Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը․
«Առաջին հերթին ուրախ ենք, որ հաղթել ենք առաջին խաղում Լատվիային։ Բայց մենք յուրաքանչյուր հանդիպման մոտենում ենք որպես առանձին մեկ խաղ։ Ամբողջությամբ պատրաստ եմ վաղվա խաղին։
Փորձում ենք լինել համեստ, շատ չոգևորվել այդ արդյունքից՝ մոտնենալով այս խաղին։ Հասկանում ենք, որ կարող է լինել որոշակի ճնշում, բայց, ինչպես արդեն ասացի, մոտենում ենք այս խաղին որպես առանձին հանդիպում»,- ասել է Չալըշըրը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը տանը 4-1 հաշվով ջախջախել է Լատվիայի ընտրանուն։ Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։